ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը տարին ավարտում է 4-րդ տեղում

19:34   31 դեկտեմբերի, 2015

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2015-ի համաշխարհային դասակարգման աղյուսակի վերջին տարբերակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն առաջադիմել է երկու տեղով եւ տարին կավարտի չորրորդ տեղում: Առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Լավագույն տասնյակ. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ 2844, Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)՝ 2801, Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2798, Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2792, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 2787, Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ 2787, Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 2785, Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 2784, Վեսելին Տոպալով (Բուլղարիա)՝ 2783, Ուեսլի Սո (ԱՄՆ)՝ 2773:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.