11:27 31 դեկտեմբերի, 2015«Բարսելոնան», Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում 4:0 հաշվով հաղթելով «Բետիսին», 2015 թվականն ավարտեց 180 գոլով:
«Բարսելոնան» դարձավ ֆուտբոլի պատմության առաջին ակումբը, որն այդքան գոլ է խփում օրացուցային տարում: Նախորդ ռեկորդը պատկանում էր Մադրիդի «Ռեալին», որը 2014-ին խփել էր 178 գոլ:
Հիշեցնենք, որ «Բետիսի» դեմ հանդիպումը արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի համար 500-րդն էր կատալոնական ակումբի կազմում: Այդ խաղերում Արգենտինայի հավաքականի ավագը խփել է 425 գոլ եւ նվաճել 26 տիտղոս:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.