21:34 30 դեկտեմբերի, 2015Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի թեկնածու, շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆան առաջարկում է կազմակերպությունը կիսել երկու անկախ հատվածների, որպեսզի վերադարձվի վստահությունը համաշխարհային ֆուտբոլի ղեկավար մարմնի նկատմամբ:
Ասիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող շեյխ Սալմանն առաջարկում է առանձնացնել կառավարման մարմինը ֆուտբոլային հարցերով զբաղվող ստորաբաժանումներից: Ֆինանսական հոսքերով զբաղվող մարմինը կլինի առանձին եւ կվերահսկվի մյուս մասի կողմից:
«Միայն տարանջատելով ֆինանսավորման ներգրավման եւ բաշխման գործընթացները՝ հնարավոր կլինի վերածնել ՖԻՖԱ-ն եւ վերականգնել հեղինակությունը»,- շեյխ Սալմանի խոսքը մեջբերում է reuters-ը:
ՖԻՖԱ-ի նախագահի արտահերթ ընտրությունը փետրվարի 26-ին է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.