Qatar Masters. Կարլսենը՝ հաղթող, Հակոբյանը 13-րդն է

19:14   29 դեկտեմբերի, 2015

Քաթարի մայրաքաղաք Դոհայում ավարտված Qatar Masters Open 2015 շախմատային սուպերմրցաշարն ավարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հաղթանակով։ Նորվեգացի շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր։ Նույն արդյունքն է ցույց տվել նաեւ չինացի Յանգյի Յուն, որը գրավել է երկրորդ տեղը՝ 0:2 հաշվով պարտվելով Կարլսենին թայ-բրեյքում։

Հայաստանի միակ ներկայացուցիչ Վլադիմիր Հակոբյանը մեկ միավոր է հետ մնացել առաջատարներից եւ բաժանել է 8-17-րդ տեղերը։ Լրացուցիչ ցուցանիշով Հակոբյանը դարձել է 13-րդը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.