23:20 28 դեկտեմբերի, 2015Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության 19-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունեց «Բորնմութին» եւ պարտության մատնեց 2:0 հաշվով: Արսեն Վենգերի գլխավորած թիմը 39 միավորով բաձրացավ ընթացիկ առաջին տեղ: 38 միավոր ունեցող «Լեսթերը» 19-րդ տուրի հանդիպումը «Մանչեսթեր Սիթիի» հետ կանցկացնի դեկտեմբերի 29-ին:
«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Լոնդոնի «Չելսիի» դիմակայությունում դարպասի գրավում չգրանցվեց: Լուի վան Գալի գլխավորած մանչեսթերյան թիմը 30 միավորով 6-րդն է, «Չելսին» 20 միավորով 14-րդն է:
Լոնդոնի «Տոտենհեմը» 2:1 հաշվով առավելության հասավ «Ուոթֆորդի» նկատմամբ եւ 35 միավորով բարձրացավ ընթացիկ երրորդ տեղ՝ շրջանցելով «Մանչեսթեր Սիթիին», որը եւս ունի 35 միավոր, սակայն մեկ հանդիպում քիչ է անցկացրել:
Անգլիայի առաջնություն, 19-րդ տուր
«Արսենալ» - «Բորնմութ»՝ 2:0
Գաբրիել Պաուլիստա, 27, Մեսութ Օզիլ, 63
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Չելսի»՝ 0:0
«Վեստ Հեմ» - «Սաութհեմփթոն»՝ 2:1
Մայքլ Անտոնիո, 69, Էնդի Քերոլ, 79 - Կարլ Ջենկինսոն, 13, ինքնագոլ
«Քրիսթալ Փելաս» - «Սուոնսի»՝ 0:0
«Էվերտոն» - «Սթոք Սիթի»՝ 3:4
Ռոմելու Լուկակու, 22, 64, Ժերար Դեուլոֆեու, 71 – Ջորդան Շաքիրի, 16, 45, Խոսելու, 80, Մարկո Արնաուտովիչ, 90+1
«Նորվիչ» - «Աստոն Վիլա»՝ 2:0
Ջոնաթան Հաուսոն, 24, Դյոմերսի Մբոկանի, 87
«Ուոթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 1:2
Օդիոն Իգալո, 41 – Էրիկ Լամելա, 17, Սոն Հուն Մին, 90
Հեռացում՝ Նաթան Ակե («Ուոթֆորդ»), 63
«Վեստ Բրոմվիչ» - «Նյուքասլ»՝ 1:0
Դարեն Ֆլեթչեր, 78
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.