17:10 28 դեկտեմբերի, 2015«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է 2015 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ եւ ստացել է Globe Soccer Awards մրցանակը: Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է ԱՄԷ-ում, գրում է Daily Mail-ը:
«Բարսելոնան» ճանաչվել է տարվա թիմ, իսկ ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատար Բելգիայի հավաքականը գլխավորող Մարկ Վիլմոտսը՝ լավագույն մարզիչ:
Տարվա լավագույն մրցավարը ուզբեկ Ռավշան Իրմատովն է, իսկ լավագույն գործակալը՝ պորտուգալացի Ժորժե Մենդեշը: «Լավագույն նախագահ» մրցանակը բաժին է հասել «Բարսելոնայի» ղեկավար Խոսեպ Մարիա Բարտոմեուին:
Տպավորիչ կարիերա ունենալու համար պարգեւատրվել են նաեւ իտալացի Անդրեա Պիրլոն ու անգլիացի Ֆրենկ Լեմպարդը:





The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.