14:14 28 դեկտեմբերի, 2015«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան Չավի Հերնանդեսն անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, որը վերջերս հեռացվել էր Լոնդոնի «Չելսիից»:
«Մոուրինյոն միշտ ցանկացել է հաղթել ամեն գնով, եւ դա խոսում է այն մասին, թե ինչպես է նա հարցեր լուծում: Ես հարգում եմ այդպիսի փիլիսոփայությունը, սակայն ամեն գնով հաղթանակի հասնելը նշանակում է, որ միշտ չես կարող հավատարիմ լինել քո փիլիսոփայությանը: Ես հարգում եմ Մոուինյոյին, նա հասել է մեծ նվաճումների, սակայն ֆուտբոլն այլ կերպ եմ պատկերացնում»,- քաթարյան «Ալ Սադի» 35-ամյա կիսապաշտպան Չավիի խոսքը մեջբերում է Record-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.