«Լիվերպուլը» հաղթեց առաջատարին, «Չելսին» խուսափեց պարտությունից, «Մանչեսթեր Սիթին» խփեց 4 գոլ

20:58   26 դեկտեմբերի, 2015

Անգլիական Պրեմյեր լիգայի 18-րդ տուրում առաջատար «Լեսթերը» մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտվեց «Լիվերպուլին», որի հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց փոխարինման դուրս եկած բելգիացի հարձակվող Կրիստիան Բենտեկեն: Ընթացիկ առաջնությունում «Լեսթերն» առաջին պարտությունը կրեց հյուրընկալվելիս:

«Մանչեսթեր Սիթին» տանը 4:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին», իսկ «Չելսին» Լոնդոնում ոչ ոքի խաղաց «Ուոթֆորդի» հետ՝ 2:2: «Չելսիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Դիեգո Կոստան, իսկ նրա հայրենակից Օսկարը խաղի վերջնամասում 2:2 հաշվի ժամանակ վերիպեց 11 մետրանոցից: Սա «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը ստանձնած Գուս Հիդինկի առաջին խաղն էր լոնդոնյան ակումբ վերադարձից հետո:

«Լեսթերը» 38 միավորով պահպանում է առաջին տեղը, սակայն այս տուրում Կլաուդիո Ռանյերիի թիմին կարող է շրջանցել 36 միավոր ունեցող «Արսենալը», որը կհյուրընկալվի «Սաութհեմփթոնին»:

Անգլիայի առաջնություն, 18-րդ տուր

«Լիվերպուլ» - «Լեսթեր»՝ 1:0

Կրիստիան Բենտեկե, 63

«Չելսի» - «Ուոթֆորդ»՝ 2:2

Դիեգո Կոստա, 32, 65 – Տրոյ Դենի, 42 (11մ), Օդիոն Իգհալո, 56

Չիրացված 11 մետրանոց՝ Օսկար, 80 («Չելսի»)

«Մանչեսթեր Սիթի» - «Սանդերլենդ»՝ 4:1

Ռահիմ Ստերլինգ, 12, Յայա Տուրե, 17, Ուիլֆրիդ Բոնի, 22, Կեւին դե Բրույնե, 54 – Ֆաբիո Բորինի, 59

Չիրացված 11 մետրանոց՝ Ուիլֆրիդ Բոնի, 69 («Մանչեսթեր Սիթի»)

«Տոտենհեմ» - «Նորվիչ»՝ 3:0

Հարի Քեյն, 26 (11մ), 42, Թոմ Քերոլ, 82

«Աստոն Վիլա» - «Վեստ Հեմ»՝ 1:1

Ջորդան Այու, 62 (11մ) – Աարոն Քրոսվել, 45+2

«Բորնմութ» - «Քրիսթալ Փելաս»՝ 0:0

«Սուոնսի» -«Վեստ Բրոմվիչ»՝ 1:0

Կի Սոն-Յոն, 9



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.