15:10 23 դեկտեմբերի, 2015Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ եւ 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՀՖՖ կայքը։
Հարցման արդյունքում 26-ամյա Մխիթարյանը հավաքել է 228 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է 46 միավոր վաստակած Գաել Անդոնյանը ֆրանսիական «Դիժոնից», իսկ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին եզրափակել է եռյակը՝ 44 միավոր։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկությունն անցկացրել է դեկտեմբերի 11-ից 21-ը: 2015-ի փակ քվեարկությանն էր ներկայացվել 56 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ:
Հայաստանի լավագույն ֆուտբոլիստին ընտրելու համար Բարձրագույն խմբի ակումբները ներկայացնում են իրենց թիմերի 5 լավագույն ֆուտբոլիստների թեկնածությունները: Ապա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացնում է Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականների լավագույն ֆուտբոլիստների իր թեկնածուներին։ Դրանից հետո ընդհանուր ցուցակը ներկայացվում է փակ քվեարկության, որին մասնակցում են ՀՖՖ-ի գործադիր կոմիտեի անդամները, Բարձրագույն խմբի ակումբների նախագահները, գլխավոր մարզիչները, թիմերի ավագները եւ մեդիայի ներկայացուցիչները: Նրանցից յուրաքանչյուրը տալիս է երեք թեկնածություն՝ առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերի համար: Բոլոր քվեարկությունները փակ ծրարով հանձնվում են ՀՖՖ: Քվեարկության արդյունքներն ամփոփվում են 5-3-1 սխեմայով. առաջին տեղի համար՝ 5, երկրորդ տեղի համար՝ 3, երրորդ տեղի համար՝ 1 միավոր սկզբունքով:
Հենրիխ Մխիթարյանի անունը 45 անգամ նշվել է առաջին եւ 1 անգամ երկրորդ տեղում: Գաել Անդոնյանի անունը 11 անգամ նշվել է երկրորդ եւ 13 անգամ՝ երրորդ տեղում։ Մարկոս Պիզելիի անունը 13 անգամ նշվել է երկրորդ եւ 5 անգամ՝ երրորդ տեղում:
Հենրիխ Մխիթարյանը կստանա «Ոսկե գնդակ» մրցանակ, հատուկ պատվոգիր եւ 4 միլիոն ՀՀ դրամ։ Գաել Անդոնյանին կհանձնվի «Արծաթե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ եւ 2.800.000 ՀՀ դրամ: Մարկոս Պիզելիին կարժանանա «Բրոնզե գնդակ» մրցանակի, հատուկ դիպլոիմ եւ 2 միլիոն դրամականպարգի:
Հարցման արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.