10:02 23 դեկտեմբերի, 2015Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքում ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ, փոխանցում է ՀԱՕԿ-ի կայքը:
Հարցմանը մասնակցել են 34 մարզական լրագրողներ (NEWS.am Sport-ը չի մասնակցում հարցմանը): Երկրորդ տեղում է հայտնվել Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում արծաթե մեդալ նվաճած Միհրան Հարությունյան, իսկ մարմնամարզության աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը եզրափակել է լավագույն եռյակը:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջին շրջանում հրաշալի խաղ է ցուցադրում Դորտմունդի «Բորուսիայի» կազմում եւ արժանանում եվրոպական մամուլի բարձր գնահատականին, տեղ չի գտել նույնիսկ լավագույն տասնյակում:
Տարվա լավագույն թիմ է ճանաչվել շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը:
Հիշեցնենք, որ այս տարի Արթուր Ալեքսանյանը պաշտպանել էր աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Հայաստանի 10 լավագույն մարզիկները 2015-ին
1. Արթուր Ալեքսանյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 339 միավոր
2. Միհրան Հարությունյան՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտ - 267
3. Հարություն Մերդինյան՝ սպորտային մարմնամարզություն - 265
4. Տիգրան Մարտիրոսյան՝ ծանրամարտ - 231
5. Արթուր Թովմասյան՝ սպորտային մարմնամարզություն - 113
6. Արման Երեմյան՝ թաեքվոնդո - 107
7. Տիգրան Կիրակոսյան՝ սամբո - 106
8. Արամ Ավագյան՝ բռնցքամարտ - 101
9. Անդրանիկ Կարապետյան՝ ծանրամարտ - 99
10. Սմբատ Մարգարյան՝ ծանրամարտ - 95
Մարզական լրագրողները հարցաթերթիկներում նշել են եւս 3 մարզիկների անուններ. Արթուր Դավթյան (սպորտային մարմնամարզություն, 81 միավոր), Լեւոն Արոնյան (շախմատ, 35 միավոր) եւ Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ, 31 միավոր):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.