09:09 22 դեկտեմբերի, 2015Մադրիդի «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է 3-ամյա Հայդար Մուստաֆային, որի ծնողները վերջերս զոհվել էին Լիբանանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով, փոխանցում է ակումբի թվիթերյան էջը:
Հիշեցնենք, որ Բեյրութի արվարձանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 43 մարդ զոհվել է, 239 հոգի վիրավորվել է: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.