Սուարեսը՝ աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ

17:40   20 դեկտեմբերի, 2015

Ճապոնիայում կայացած աշխարհի ակումբային առաջնության լավագույն ֆուտբոլիստ դարձավ «Բարսելոնայի» ուրուգվայցի ռմբարկու Լուիս Սուարեսը, որը ստացավ մրցաշարի «Ոսկե գնդակը», գրում է AS-ը:

«Արծաթե գնդակը» բաժին հասավ Սուարեսի արգենտինացի թիմակից Լիոնել Մեսիին, իսկ «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան ճանաչվեց երրորդ լավագույն խաղացող:

Հիշեցնենք, որ Լուիս Սուարեսը առաջին ֆուտբոլիստն է, որը 5 գոլ էր խփել աշխարհի մեկ ակումբային առաջնությունում եւ ճանաչվել մրցաշարի լավագույն ռմբարկու: Եզրափակիչում «Բարսելոնան» Սուարեսի դուբլի օգնությամբ 3:0 հաշվով հաղթել էր արգենտինական «Ռիվեր Փլեյթին»: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.