16:02 20 դեկտեմբերի, 2015Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում այս մրցաշրջանի վերջում Խոսեպ Գվարդիոլային կփոխարիի իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին: Այդ մասին հայտարարել է «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն:
«Շնորհակալ ենք Գվարդիոլային, որը շատ բան է արել ակումբի համար: Հուսով ենք, որ այս մրցաշրջանում դեռ կհասնենք հաջողության միասին: Մենք պայմանագիր ենք կնքել Անչելոտիի հետ, որը եւս մեծագույն մարզիչ է: Անհամբերությամբ ենք սպասում նրա հետ աշխատանքին»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Գերմանիայի չեմպիոնի հետ Գվարդիոլայի գործող պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի վերջում: Նա 2013-ից է գլխավորում «Բավարիան», որը նրա ղեկավարությամբ երկու անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է երկրի գավաթն ու սուպերգավաթը։ Բրիտանական մամուլի համաձայն՝ իսպանացի մասնագետը գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»:
«Բավարիայի» հետ Անչելոտիի պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2016-ի հուլիսի 1-ից եւ նախատեսված կլինի 3 տարով: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 15 միլիոն եվրո: 56-ամյա մարզիչի նախորդ ակումբը եղել է Մադրիդի «Ռեալը», որը նա գլխավորել է 2013-2015-ը, իսկ այս մրցաշրջանում գործազուրկ էր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.