«Չելսիի» երկրպագուները Մոուրինյոյի կողքին են (ֆոտոշարք)

01:50   20 դեկտեմբերի, 2015

Լոնդոնի «Չելսիի» երկրպագուները զորակցել են թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոյին:

«Սանդերլենդի» դեմ Պրեմյեր լիգայի 17-րդ տուրի խաղին ֆանատները Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոն էին տարել պորտուգալացի մասնագետին աջակցող մի շարք պաստառներ ու գրառումներ: Բացի այդ, հանդիպումից առաջ ֆանատները երգել են Մոուրինյոյի անունը:

Հիշեցնենք, որ «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում Ժոզե Մոուրինյոյին փոխարինել է հոլանդացի Գուս Հիդինը, որը լոնդոնյան ակումբը գլխավորել էր նաեւ 2009-ին: Պրեմյեր լիգայի 17-րդ տուրից հետո Անգլիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող «Չելսին» 18 միավորով 15-րդ տեղում է: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.