Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահը վերընտրվել է

22:44   19 դեկտեմբերի, 2015

Հայաստանի Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում կայացել է հանդբոլի հաշվետու ընտրական ժողովը:

Ժողովի ժամանակ ներկայացվել են Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի 2014-2015 թվականներին կատարած աշխատանքները:

Կոնֆերանսի վերջում անցկացվել է հանդբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություն, որի ժամանակ նախագահի պաշտոնում վերընտրվել է Սարգիս Գրիգորյանը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։