00:10 18 դեկտեմբերի, 2015Բրիտանական հեռուստատեսությունում այժմ ֆուտբոլային փորձագետի եւ մեկնաբանի դերում հանդես եկող «Յուվենտուսի», «Արսենալի», «Բարսելոնայի», Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունը:
«Խաղացողները եւս պետք է պատասխան տան արդյունքի համար, բայց չի կարելի մարզիչից հետո հեռացնել նաեւ խաղացողներին եւ կարեւոր չէ՝ լավն են նրանք, թե վատը: «Չելսին» հեռացրեց իր պատմության եւ ֆուտբոլի լավագույն մարզիչին: Որոշ հանդիպումներում թիմն անհաջող էր խաղում ոչ Մոուրինյոյի մեղքով: Խաղացողները խաղում էին առանց ցանկության եւ անփույթ:
«Չելսիին» անհրաժեշտ են փոփոխություններ, կայծ է անհրաժեշտ: Այսօր տխուր օր է ակումբի երկրպագուների համար: Մամուլը եւս կորուստ կրեց: Հույս ունեմ, որ Ժոզեն կվերադառնա»,- Անրիի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Մոուրինյոն կարիերայի ընթացքում երկրորդ անգամ էր զբաղեցրել «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը։ Նրա հետ լոնդոնյան ակումբը երեք անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն, դարձել է Անգլիայի գավաթակիր, երեք անգամ էլ հաղթել Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում։
Օգոստոսի 7-ին «Չելսին» չորս տարվա պայմանագիր էր կնքել Մոուրինյոյի հետ։ Ոչ պաշտոնական տվյալներով, ժամանակից շուտ պայմանագիրը խզելու համար ակումբը Մոուրինյոյին պետք է վճարի 40 միլիոն ֆունտ ստերլինգ։
Ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբը 16 հանդիպումներից 9-ում պարտություն է կրել եւ 15 միավորով 16-րդ տեղում է։
«Չելսիի» մարզիչի թեկնածուներ են համարվում Խուանդե Ռամոսը, Բրենդան Ռոջերսը, Գուս Հիդինկը, Խոսեպ Գվարդիոլան։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.