09:44 18 դեկտեմբերի, 2015Sovsport-ը կազմել է Ռուսաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստների տասնյակը «տրանսֆերային արժեք - որակ» հարաբերակցությամբ՝ հաշվարկելով նրանց խփած յուրաքանչյուր գոլի գինը (տարեկան աշխատավարձը բաժանած 2015-ի ակումբների կազմում խփած գոլերի քանակով): Յուրօրինակ վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են տարեկան առնվազն 1.5 միլիոն եվրո ստացող խաղացողները:
9-րդ տեղում է Մոսկվայի «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, որը 2015-ին մոսկովյան թիմում խփել է 4 գոլ: 28-ամյա ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը 2.2 միլիոն եվրո: Ստածվում է, որ նրա խփած յուրաքանչյուր գոլի արժեքը 550 հազար եվրո է:
Ամենաարդյունավետը Մովսիսյանի ակումբակից, հոլանդացի Կուինսի Պրոմեսն է, որը ստանում է տարեկան 1.8 միլիոն եվրո եւ խփել է 18 գոլ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.