19:52 16 դեկտեմբերի, 2015Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը նվաճել է Մոսկվայում անցկացված սպորտային մարմնամարզության կրկնակի օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի Գավաթի հաղթողի կոչումը ազատ վարժություններում։
«Վերադարձնում եմ լավ մարզավիճակս, կձգտեմ ցույց տալ բարձր արդյունքներ։ Այս հաղթանակը մեծ նշանակություն չունի, կշարունակեմ աշխատանքը»,- Թութխալյանի խոսքը մեջբերում է rsport-ը։
Հիշեցնենք, որ այս մրցաշարում հաղթող է դարձել նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը, որը բազմամարտում հավաքել է 87.450 միավոր` դառնալով Վորոնինի գավաթի միջազգային 22-րդ խաղարկության ոսկե մեդալակիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.