Լոնդոնում ավարտին մոտեցող London Chess Classic մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Պարտիան ավարտվեց 40-րդ քայլում, երբ հայ գրոսմայստերն ուներ 2 խաղաքարի առավելություն:
Լեւոն Արոնյանը 7-րդ ոչ ոքին խաղաց մրցաշարում եւ 4.5 միավորով Գրիշչուկի ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը: Առաջատարներն են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ հոլանդացի Անիշ Գիրին, որոնք հավաքել են 5 միավոր:
Դեկտեմբերի 13-ին կայանալիք վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կմրցի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:
London Chess Classic, 8-րդ տուր
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788)՝ 0.5:0.5
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793)՝ 1:0
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)՝ 0.5:0.5
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796)՝ 0.5:0.5
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։