Լուիս Էնրիկե. «Դեպորտիվոն» ամենաշատը զարմացրեց այս մրցաշրջանում

18:27   12 դեկտեմբերի, 2015

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն «Դեպորտիվոյի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղից առաջ գովեստի խոսքեր է ասել Լա Կորունիան ներկայացնող թիմի հասցեին:

«Դեպորտիվոն» լավ կազմակերպված թիմ է, որը ցուցադրում է հետաքրքիր ֆուտբոլ: Դա մեկն է այն թիմերից, որն ինձ ամենաշատը զարմացրեց այս մրցաշրջանում: Պետք է շատ կենտրոնացված գործենք այս խաղում»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

«Բարսելոնա» - «Դեպորտիվո» խաղը կկայանա դեկտեմբերի 12-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 19:00-ին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.