00:08 11 դեկտեմբերի, 2015Լոնդոնում շարունակվող շախմատային սուպերմրցաշարի 6-րդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց ամերիկացի Հիկարու Նակամարուայի հետ եւ վաստակել է 3 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ Կարլսենը, Կարուանան եւ Ադամսը:
Առաջատարներն են Վաշյե-Լագրավը, Գրիշչուկը, Գիրին ու Նակամուրան, որոնք ունեն 3.5-ական միավոր:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի բուլղարացի Վեսելին Տոպալովը:
London Chess Classic, 6-րդ տուր
Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793) - Լեւոն Արոնյան (Հայաստան, 2788)՝ 0.5:0.5
Անիշ Գիրի (Հոլանդիա, 2784) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2834)` 0.5:0.5
Վեսելին Տոպալով (Բուլղարիա, 2803) - Մայքլ Ադամս (Անգլիա, 2737)՝ 0.5:0.5
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան, 2747) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան, 2796)՝ 1:0
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2773) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2787)՝ 0.5:0.5
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.