Վարուժան Սուքիասյանը՝ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

14:24   10 դեկտեմբերի, 2015

Երեւանի «Արարատը» գլխավորող Վարուժան Սուքիասյանը նշանակվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Նման որոշում է կայացվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի՝ դեկտեմբերի 10-ին կայացած նիստում, հաղորդում է ՀՖՖ կայքը։

ՀՖՖ նախագահը Գործադիր կոմիտեին ներկայացրել է Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը: 59-ամյա մասնագետը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաեւ հանգամանորեն պատասխանել է Գործադիր կոմիտեի անդամների հարցերին: Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Հիշեցնենք, որ շվեյցարացի Բեռնար Շալանդի հեռացումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել Սարգիս Հովսեփյանը։ Վարուժան Սուքիասյանը 2000-2001-ը գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը, աշխատել է նաեւ երիտասարդական հավաքականում։ Նա այս տարվա ապրիլին էր գլխավորել «Արարատը», որը Հայաստանի առաջնության 15-րդ տուրից հետո 25 միավորով երրորդ տեղում է։

Վարուժան Սուքիասյանը ծնվել է 1956թ. օգոստոսին Երեւանում: 

Որպես ֆուտբոլիստ՝ 1978-1987 թվականներին հանդես է եկել Աբովյանի «Կոտայքում»: 

Մարզչական կարիերան սկսել է 1988 թվականին՝ մարզելով Աբովյանի «Կոտայքը»: 

Այնուհետեւ մարզել է հետեւյալ ակումբները. 

1988 թ. «Կոտայք» 

1989-1990 թթ. «Լոռի» 

1992-1994 թթ. «Բանանց» 

1995 թ. «Վան» 

1996-1997 թթ. «Կոտայք» (մարզիչ-խորհրդական) 

1998-1999 թթ. «Ցեմենտ» 

2000 թթ. «Արաքս» 

2001 թթ. «Սպարտակ» 

2003-2005 թթ. «ՀՄՄ» (Լիբանան) 

2006-2007 թթ., 2008 թ., 2015 թ. «Արարատ» 

2009-2010 թթ. «Իմպուլս» (փոխնախագահ, սելեկցիոներ, այնուհետև՝ գլխավոր մարզիչ): 

1998-1999 թթ., 2007-2008 թթ. գլխավորել է Հայաստանի երիտասարդական հավաքականը: 

2000-2001 թթ. գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը: Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է 17 հանդիպում, տարել 3 հաղթանակ, 7 հանդիպում ավարտել ոչ ոքի եւ պարտվել 7 խաղում: 

Մարզչական նվաճումները 

Հայաստանի կրկնակի չեմպիոն (1998, 2000 թթ.) 

Հայաստանի կրկնակի արծաթե մեդալակիր (1992, 2008 թթ.) 

Հայաստանի կրկնակի բրոնզե մեդալակիր (1993, 1999 թթ.) 

Հայաստանի քառակի գավաթակիր (1992, 1998, 1999, 2008 թթ.) 

Հայաստանի սուպերգավաթակիր (1998 թ.)   



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։