Արեւմտյան Հայաստանի հավաքականի 15-րդ ֆուտբոլիստը

10:10   8 դեկտեմբերի, 2015

Նոր ձեւավորվող Արեւմտյան Հայաստանի հավաքականի 15-րդ ֆուտբոլիստն է դարձել ֆրանսիական «ՈւԳԱ Դեսինես» ակումբի կենտրոնական պաշտպան Լորիս Վալենզա-Բերբերյանը, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը

Մինչեւ այս թիմը համալրել էին նաեւ Երեւանի «Արարատի» հարձակվող Դավիթ Հովսեփյանը, բելգիական «Գրիմբերգեն» սիրողական թիմում հանդես եկող կիսապաշտպան Հրանտ Զաքար Յագանը, ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, նրա եղբայր, պաշտպան Րաֆֆի Կայան, որը խաղում է Երեւանի «Արարատում», Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը, Ֆրանսիայի հայկական «Մաքաբի Փարիզ Մետրոպոլ» ակումբի 22-ամյա հարձակվող Վահագն Միլիտոսյանը, շվեդական «Աիրիսկա» եւ «Հուդինգե» ակումբների նախկին հենակետային կիսապաշտպան Սերոպ Բուդուրը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.