Շավլո. Յուրա Մովսիսյանը թողեց ահավոր տպավորություն

18:44   7 դեկտեմբերի, 2015

Շատ հիասթափեցրեց Յուրա Մովսիսյանի խաղը, ասել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Շավլոն՝ մեկնաբանելով «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի առաջնության 18-րդ տուրի հանդիպման ընթացքում «Սպարտակի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործողությունները:

«Յուրան վնասվածքների պատճառով բուժվում եւ ապաքինվում էր, հետո դուրս եկավ փոխարինման «Կռիլյա Սովետովի» դեմ եւ թողեց ահավոր տպավորություն: Կորցրել է բոլոր որակները. չկա արագություն, հարված, փոխանցում:

Այդ հանդիպմանը նստած էի երկրպագուներից ոչ հեռու եւ լսում էի նրանց դժգոհ հարցը Ալենիչեւին, թե ինչու է խաղադաշտ դուրս բերում Յուրային: Ցավալի է, որ Պրոմեսից երկու անգամ ավելի շատ աշխատավարձ ստացող ֆուտբոլիստը այդպիսի ֆուտբոլ է ցուցադրում»,- Շավլոյի խոսքը մեջբերում է bobsoccer-ը:

Հիշեցնենք, որ «Սպարտակը» Մոսկվայում «Կռիլյա Սովետովին» հաղթել է նվազագույն հաշվով: Մովսիսյանը 60-րդ րոպեին փոխարինել էր Զե Լուիշին:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.