00:52 3 դեկտեմբերի, 2015«Բարսելոնան» դուրս եկավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: 1/16 եզրափակիչի պատասխան խաղում կատալոնական ակումբը 6:1 հաշվով առավելության հասավ «Վիլյանովենսեի» նկատմամբ: Հանդիպման հաշիվը բացել է բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը, որն աչքի է ընկել 30 մետրից կատարած գեղեցիկ հարվածով: Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» «Կամ Նոու» ստադիոնում առաջին անգամ է գնդակ խփում տուգանային հրապարակի սահմաններից դուրս կատարած հարվածով: Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:
Իսպանիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բարսելոնա» - «Վիլյանովենսե»՝ 6:1
Դանի Ալվես, 4, Սանդրո Ռամիրես, 21, 31, 69, Մունիր, 51, 76 – Խուան Գուարնիդո, 29
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.