18:14 21 հունիսի, 20122013 թվականին Ֆորմուլա – 1-ի օրացույցը կարող է ընդլայնվել մինչեւ 23 փուլ, իր բլոգում տեղեկացրել է լրագրող Ջո Սավարը: Այդպիսով, մրցարշավների քանակն ավելի շատ կլինի, քան 2012-ին։
Նշենք, որ մեկ մրցաշրջանում մրցարշավների քանակով Ֆորմուլա – 1-ի ռեկորդը գրանցվել էր հենց 2012 թվականին (20 մրցարշավ): Ներկա պահին ժամանակացույցը կարող է բաղկացած լինել 17 փուլերից եւ կարող է ընդլայնվել եւս երեքով` թիմերի համաձայնության դեպքում:
Նոր նախագծի համաձայն օրացույցը կազմված կլինի 20 մրցարշավներից, ինչպես նաեւ կարող է ընդլայնվել եւս երեք լրացուցիչ փուլերով, սակայն առայժմ հայտնի չէ, թե որ մրցարշավները կներառվեն օրացույցում, որն ունի 23 Գրան-պրի, տեղեկացնում է чемпионат.com-ը
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.