22:12 1 դեկտեմբերի, 2015«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է մադրիդյան «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի խոսքը, թե շուտով կատալոնական թիմի խաղում կլինի անկում:
«Դա այդպես է: Ռամոսը բացահայտում չի արել: «Բարսելոնայի» խաղում եւս կլինի անկում: Այդպես լինում է բոլոր թիմերում: Դա սովորական երեւույթ է ֆուտբոլում: Հաղթանակների եւ տիտղոսների հետ լինում են նաեւ պարտություններ: Հույս ունեմ, որ այդ պահը շուտ չի լինի»,- Էնրիկեի խոսքը մեջբերում է mundodeportivo-ն:
«Բարսելոնան» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակն ու առաջինն է Չեմպիոնների լիգայի իր խմբում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.