ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնության վերջին օրը պայքարի մեջ են մտել գերծանրքաշային մարզիկները, իսկ Հայաստանն ունեցել է 3 ներկայացուցիչ:
Գոռ Մինասյանը 203 կգ արդյունքով փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում, ինչպես նաեւ հրել է 234 կգ եւ երկամարտում գրավել չորրորդ տեղը:
Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 433 կգ (192+241) արդյունքով զբաղեցրել է 8-րդ տեղը՝ միայն անձնական քաշի պատճառով զիջելով գերմանացի Ալմիր Վելագիչին: Ալեքսանյանն ազդրի վնասվածք է ստացել հրում վարժության երկրորդ մոտեցման ժամանակ եւ չի կարողացել շարունակել պայքարը:
Կանանց պայքարում Հռիփսիմե Խուրշուդյանը ցուցադրել է 14-րդ արդյունքը: Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը երկամարտում հավաքել է 260 կգ (115+145):
Տղամարդկանց մրցաշարում պայքարից դուրս է եղել ռուս Ալեքսեյ Լովչեւը, որը երկամարտում ցուցադրեց ռեկորդային 475 կգ (211+264) արդյունք եւ աշխարհի ռեկորդ սահմանեց նաեւ հրում վարժությունում: Կանանց մրցաշարում հաղթեց ռուս Տատյանա Կաշիրինան՝ 333 կգ (148+185):
Այսպիսով, հայ ծանրորդները Հյուսթոնից կվերադառնան 3 փոքր բրոնզե մեդալով: Ավելի վաղ մեդալ նվաճել էին 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն ու 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը:
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։