Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Լվովում 4:3 հաշվով հաղթեց ուկրաինական «Շախտյորին»: Հյուրերից դուբլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ տանտերերը մինչեւ 77-րդ րոպեն պարտվում էին 0:4 հաշվով:
A խմբի մյուս խաղում ֆրանսիական ՊՍԺ-ն 5:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ շվեդական «Մալմյոյի» նկատմամբ: Փարիզցիներից դուբի հեղինակ դարձավ արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան, որը խփեց Չեմպիոնների լիգայի պատմության 7000-րդ գոլը:
B խմբում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ ռեւանշի հասնել հոլանդական ՊՍՎ-ի նկատմամբ՝ բավարարվելով տնային ոչ ոքիով՝ 0:0:
Մադրիդի «Աթլետիկոն» ֆրանսիացի Անտուան Գրիզմանի դուբլի շնորհիվ սեփական խաղադաշտում 2:0 հաշվով պարտության մատնեց Ստամբուլի «Գալաթասարային» եւ 10 միավորով հավասարվեց C խմբի առաջատար «Բենֆիկային»: «Աթլետիկոն» ու «Բենֆիկան» նվաճել են փլեյ-օֆֆի ուղեգիր:
D խմբում անգլիական «Մանչեսթեր Սիթին» Թուրինում նվազագույն հաշվով պարտվեց նախորդ մրցաշարի եզրափակիչի մասնակից «Յուվենտուսին», իսկ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանն ուժեղ գտնվեց իսպանական «Սեւիլիայից»՝ 4:2: «Յուվենտուսը» 11 միավորով գլխավորեց D խումբը եւ 9 միավոր հավաքած «Մանչեսթեր Սիթիի» պես ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր:
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր
А խումբ
«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 3:4
Ալեքս Տեյշեյրա, 77 (11մ), 88, Դենտինյո, 83 – Կրիշտիանու Ռոնալդու, 18, 70, Լուկա Մոդրիչ, 50, Դանիել Կարվախալ, 52
«Մալմյո» (Շվեդիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:5
Ադրիեն Ռաբիո, 3, Անխել Դի Մարիա, 14, 68, Զլատան Իբրահիմովիչ, 50, Լուկաս Մոուրա, 82
B խումբ
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - ՊՍՎ (Հոլանդիա)՝ 0:0
C խումբ
«Աթլետիկո» (Իսպանիա) - «Գալաթասարայ» (Թուրքիա)՝ 2:0
Անտուան Գրիզման, 13, 65
D խումբ
«Յուվենտուս» (Իտալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:0
Մարիո Մանջուկիչ, 18
«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ, Գերմանիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 4:2
Լարս Շտինդլ, 29, 83, Ֆաբիան Ջոնսոն, 68, Ռաֆայել, 78 – Վիտոլո, 82, Էվեր Բանեգա, 90+1 (11մ)
Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։