ԱԱ-2015. Անդրանիկ Կարապետյանը չորրորդն է, Տիգրան Մարտիրոսյանը ձախողվեց

10:52   25 նոյեմբերի, 2015

Հյուսթոնում (ԱՄՆ) շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտում գրավեց չորրորդ տեղը՝ ցույց տալով 363 կգ (167+196) արդյունք (անձնական քաշով տանուլ տվեց երրորդ տեղը գրաված եգիպտացի Մահմուդ Մոհամեդին: Պոկում վարժությունում Կարապետյանն արժանացավ բրոնզե մեդալի: Չեմպիոն հռչակված Նիջաթ Ռահիմովի արդյունքն է 372 կգ: Նույն արդյունքով երկրորդ տեղը զբաղեցրեց Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչ Կվան Սոն Կիմը:

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը ձախողեց երեք մոտեցումներն էլ՝ չկարողանալով բարձրացնել 163 կգ-ն:

Հայաստանն ունի եւս վեց մասնակից: Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.