11:51 21 հունիսի, 2012Ռուսական «Спорт-Экспресс» թերթի հարցման արդյունքում Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է մայիս ամսվա հետխորհրդային տարածքի լավագույն ֆուտբոլիստ:
23-ամյա կիսապաշտպանն արժանացել է 58 բալի: Երկրորդ տեղում է հայտնվել Ռուսաստանի հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կերժակովը՝ 51 բալ: Լավագույն եռյակը 39 բալով եզրափակել է մոսկովյան «Սպարտակի» հարձակվող Արտյոմ Ձյուբան:
Հարցմանը մասնակցել են 15 երկրների լրագրողներ, ինչպես նաեւ կայքի այցելուները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.