10:28 24 նոյեմբերի, 2015ՖԻՖԱ-ի Վճռաբեկ պալատն, ուսումնասիրելով ՖԻՖԱ-ի Էթիկայի կոմիտեի քննչական պալատի զեկույցները, որոշել է գործ հարուցել ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի եւ ՈւԵՖԱ-ի նախագահ, ՖԻՖԱ-ի փոխնախագահ Միշել Պլատինիի նկատմամբ:
Բլատերը կասկածվում է Պլատինիին 2 միլիոն եվրոյի անօրինական փոխանցում կատարելու մեջ: Եթե նրանք ճանաչվեն մեղավոր, ապա յոթ տարով կհեռացվեն ֆուտբոլային գործունեությունից, հաղորդում է BBC-ն:
Սպասվում է, որ դատավարությունը կավարտվի դեկտեմբերին: Բլատերն ու Պլատինին հնարավորություն կունենան Վճռաբեկ պալատում պաշտպանել իրենց պատիվն ու համբավը եւ ապացուցել, որ օրենք չեն խախտել:
ՖԻՖԱ-ում արդարության չհասնելու դեպքում, Բլատերն ու Պլատինին հնարավորություն կունենան մեղադրական վճիռը բողոքարկել նաեւ Լոզանի մարզական վճռաբեկ դատարանում:
Երկու պաշտոնյաները հոկտեմբերից 90 օրով հեռացված են ֆուտբոլից:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.