Աննա Գովելյանը՝ Հյուսթոնից. Շատ վատ մասնակցեցի

18:10   23 նոյեմբերի, 2015

Աշխարհի առաջնությունում շատ վատ մասնակցեցի, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքից ասաց ծանրամարտի աշխարհի առաջնությունում մրցելույթն ավարտած 53 կգ քաշային Աննա Գովելյանը։

Նոյեմբերի 20-ին Հյուսթոնում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս եկած Աննա Գովելյանը երկամարտի 170 կգ արդյունքով զբաղեցրեց 28-րդ տեղը։

«Ես ավարտեցի իմ մրցելույթը աշխարհի առաջնությունում, շատ վատ մասնակցեցի»,- նշեց Աննա Գովելյանը, որը հանդես եկավ B խմբում եւ ցույց տվեց 76 կգ արդյունք պոկում եւ 94 կգ՝ հրում վարժությունում։

Աննա Գովելյանը կանանց Հայաստանի թիմի համար օլիմպիական վարկանիշային միավոր չվաստակեց, քանի որ միավորներ տրվում են մինչեւ 25-րդ տեղը զբաղեցնելու դեպքում:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։