Երեւանում անցկացված հրաձգության մրցաշարի հաղթողները

15:15   23 նոյեմբերի, 2015

Ավարտվել է Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի հրաձգության մեծահասակների բաց առաջնությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Օդամղիչ հրացան վարժության տղաների պայքարում հաղթել է Հրաչիկ Բաբայանը, որին հաջորդեել են Սուրեն Բերյանը եւ Հայկ Բաբայանը: Նույն վարժության աղջիկների պայքարում լավագույն եռյակը հետեւյալն էր՝ Սվետլանա Տիգրանյան, Մարիամ Միքայելյան, Սուսաննա Հովհաննիսյան: Օդամղիչ ատրճանակ վարժության տղաների չեմպիոն դարձավ Զավեն Իգիթյանը, իսկ աղջիկների պայքարում լավագույնն էր Էլմիրա Կարապետյանը: Օդամղիչ հրացան` վազող թիրախ, նորմալ վազք տղաների վարժությանում լավագույն արդյունք գրանցեց Ռազմիկ Մինասյանը, իսկ աղջիկներից՝ Լիլիթ Մկրտչյանը:

Առաջնությանը մասնակցում էին 63 մարզիկներ` Երեւանից, Գյումրիից եւ Վանաձորից: 
Մրցաշարից հետո Հայաստանի հրաձգության ֆեդերացիան հրապարակել է 2016թ. հունվարին Մյունխենում կայանալիք միջազգային մրցաշարի մասնակիցների անունները: Գերմանիայում հանդես կգան՝ Հրաչիկ Բաբայանը,  Սուրեն Բերյանը, Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը, Մարիամ Միքայելյանը (հրացան), Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, Էլմիրա Կարապետյանը (ատրճանակ)

Ֆոտո՝ ՀԱՕԿ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։