12:12 23 նոյեմբերի, 2015Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի Ֆուտբոլային ազգային լիգան պետք է վերադառնա «գարուն-աշուն» համակարգին:
«Պետք է վերադառնալ նախկին համակարգին, երբ մրցաշրջանն ավարտվում էր նոյեմբերի 5-ին: Միայն ցանկանում եմ հարցնել, թե դուք մեր ֆուտբոլում տեսել եք այն մարդուն, որը կաներ դա: Ես չեմ տեսնում: Այդպես էլ շարունակելու ենք տանջվել ձյան ու սառնամանիքի պատճառով: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք է երկրպագուների ու ֆուտբոլիստների հանդեպ»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է Sportbox-ը:
Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 22-րդ տուրից հետո «ԲՄԱ-Էներգիան» 23 միավորով 15-րդ տեղում է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.