Հենրիխ Մխիթարյանը` Արթուր Աբրահամի մենամարտին (ֆոտո)

13:20   22 նոյեմբերի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկա է եղել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ անգլիացի Մարտին Մարեյի միջեւ մենամարտին:

Գերմանիայի Հանովեր քաղաքում նոյեմբերի 21-ին կայացած չեմպիոնական մենամարտին 26-ամյա ֆուտբոլիստը հետեւում էր քրոջ՝ Մոնիկայի հետ:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ներկա էր եղել նաեւ Աբրահամի նախորդ մենամարտին եւ գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ հաղթանակից հետո բարձրացել էր ռինգ ու շնորհավորել հայ բռնցքամարտիկին: 33-ամյա Մարեյին 35-ամյա Աբրահամը հաղթել էր միավորներով՝ 115:112, 112:115, 116:111: Դա նրա 44-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, որում անցկացրել է 48 մենամարտ եւ կրել 4 պարտություն:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.