14:38 21 նոյեմբերի, 2015Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշը հանդիպում է ունեցել ֆրանսիական ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆիի հետ, հաղորդում է AS-ը: Հանդիպման ժամանակ քննարկվել է Ռոնալդուի տրանսֆերի հնարավորությունը փարիզյան ակումբ:
30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2018 թվականը:
«Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի համար ՊՍԺ-ն պատրաստ է վճարել մինչեւ 130 միլիոն եվրո: Սպասվում է, որ Ռոնալդուի տրանսֆերի համար կպայքարեն նաեւ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.