ԵԱ-2015. Հայաստանի հավաքականների մրցակիցները նախավերջին տուրում

09:37   21 նոյեմբերի, 2015

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը (10 թիմային միավոր) կմրցի առաջատար Ռուսաստանի (13 միավոր) հետ: Մրցանակային տեղերի համար պայքարը շարունակող զույգերն են նաեւ Ֆրանսիան (10) ու Վրաստանը (10), Ադրբեջանն (10) ու Հունգարիան (10):

Կանանց մրցաշարում Հայաստանի (8) թիմը կմրցի ավստրիացիների (8) հետ: Առաջատար Ռուսաստանի (13) մրցակիցը կլինի Լեհաստանը (10): Երկրորդ տեղում ընթացող Վրաստանի (11) թիմը կհանդիպի հունգարացիների (9) հետ:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.