ԵԱ-2015. Հայաստանի վստահ հաղթանակը լեհերի նկատմամբ

23:10   20 նոյեմբերի, 2015

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց լեհերի հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը, որոնք հանդես էին գալիս սեւ ֆիգուրներով: Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը սպիտակներով խաղացին ոչ ոքի: Հայաստանի հավաքականը վաստակել է 10 միավոր եւ բարձրացել 4-րդ տեղ: 10-ական միավոր ունեն նաեւ Ֆրանսիան, Ադրբեջանը, Վրաստանն ու Հունգարիան: Առաջատարը Ռուսաստանն է՝ 13 միավոր:

Կանանց Հայաստանի հավաքականը մրցում է ադրբեջանցիների հետ եւ հաղթում է 1.5:0.5 հաշվով: Հաղթանակ է տարել Լիլիթ Մկրտչյանը, ոչ ոքի է խաղացել Մարիա Կուրսովան: Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը պարտիաները դեռ չեն ավարտել:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.