ԱԱ-2015. Հայ ծանրորդների մասնակցության ժամանակացույցը

17:45   20 նոյեմբերի, 2015

ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում նոյեմբերի 20-ի երեկոյան տեղի կունենա ծանրամարտի աշխարհի առաջնության բացման արարողությունը։ Օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը կունենա 11 մասնակից:

Առաջինը պայքարի մեջ կմտնի Աննա Գովելյանը (53 կգ)` նոյեմբերի 22-23, ժամը 01:00-ին:

Նոյեմբերի 23-24 ժամը 01:00-ին մրցահարթակ դուրս կգա Իզաբելլա Յայլյանը (58 կգ), իսկ ժամը 03:30-ին՝ Վանիկ Ավետիսյանը (69 կգ):

Նոյեմբերի 24-25-ին ժամը 03:30-ին մրցելույթ կունենան 77 կգ Անդրանիկ Կարապետյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը:

Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին:

Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ  ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ):

Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ), հաղորդում է ՀԱՕԿ կայքը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։