09:09 20 նոյեմբերի, 2015Նոր ձեւավորվող Արեւմտյան Հայաստանի հավաքականի 10-րդ ֆուտբոլիստը դարձել է ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Արեւմտյան Հայաստանի հավաքական էր հրավիրվել նաեւ Մասիս Կայայի եղբայրը՝ ֆրանսահայ պաշտպան Ռաֆֆի Կայան, որը խաղում է Երեւանի «Արարատում»: 25-ամյա Մասիսը եղբոր հետ փորձաշրջան անցել է «Արարատում», սակայն երեւանյան ակումբը պայմանագիր չէր կնքել նրա հետ:
Մինչեւ այս հավաքականը համալրել էին նաեւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երեւանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է եւ վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.