15:51 19 նոյեմբերի, 2015Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախախաղային ասուլիսում անդրադարձել է «Համբուրգի» դեմ Բունդեսլիգայի 13-րդ տուրի հանդիպմանը եւ Փարիզում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչությանը, որի հետեւանքով զոհվել էր 129 մարդ:
«Շատ վշտացած ենք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով, սակայն պետք է կենտրոնանանք ֆուտբոլի վրա:
Այժմ մտածում ենք «Համբուրգի» դեմ խաղի մասին: Համբուրգյան նախորդ խաղերը բարդ էին: Սա չափազանց կարեւոր հանդիպում է մեզ համար: Թիմում լավ տրամադրություն է՝ չնայած վերջին իրադարձություններին: Կարծում եմ՝ պատրաստ ենք առաջիկա հանդիպմանը:
Հավանաբար անցկացնում եմ կարիերայիս լավագույն մրցաշրջաններից մեկը, եւ դա շատ է ուրախացնում»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» թվիթերյան էջը:
«Համբուրգ» - «Բորուսիա» խաղը կկայանա նոյեմբերի 20-ին եւ կսկսվի Երեւանի ժամանակով 23:30-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.