11:33 17 նոյեմբերի, 2015Ֆուտբոլի Բելգիայի եւ Իսպանիայի հավաքականների միջեւ ընկերական խաղը չեղյալ է հայտարարվել ահաբեկչության վտանգի պատճառով, տեղեկացնում է Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատաի եւ Եվրոպայի գործող չեմպիոնի միջեւ հանդիպումը նախատեսված էր անցկացնել նոյեմբերի 17-ին Բրյուսելում: Որոշումը կայացվել է իսպանական կողմի եւ Բելգիայի իշխանությունների կողմից:
Հիշեցնենք, որ այս օրերին ամբողջ Եվրոպան պայքարում է ահաբեկչության գործողությունները կանխելու դեմ: Նոյեմբերի 13-ին Փարիզում միաժամանակ կատարվել էր ահաբեկչական վեց գործողություն, որոնից մեկը՝ «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա - Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ: Ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել են մահապարտ-ահաբեկիչները՝ սպանելով 3 երկրպագուների: Պաշտոնական տվյալներով, Ֆրանսիայի մայրաքաղաքում մահացել է 129 մարդ, կա 325 վիրավոր, որոնցից 99-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Փարիզի ոստիկանությունը տեղեկություններ ունի 8 ահաբեկչի մասին, որոնք մահացել են: 60 տարում առաջին անգամ Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են սահմանները:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.