00:15 17 նոյեմբերի, 2015Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց անգլիացիների հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2:2:
Լեւոն Արոնյանը (2781) սեւերով պարտվեց Մայքլ Ադամսին (2744), Գաբրիել Սարգսյանը (2689) սպիտակներով հաղթեց Դեւիդ Հաուելին (2693), Հրանտ Մելքումյանը (2632) սեւերով առավելության հասավ Նայջել Շորթի (2686) նկատմամբ, Գեւեյն Ջոնսը (2615) սեւերով ուժեղ էր Կարեն Գրիգորյանից (2616):
Հայաստանի հավաքականը վաստակել է 5 միավոր: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է, որը 3:1 հաշվով պարտության մատնեց ուկրաինացիներին եւ 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 6-ական միավոր ունեն Ուկրաինան, Ֆրանսիան, Սերբիան, Ադրբեջանը, Իսպանիան, Հունգարիան ու Վրաստանը:
Կանանց Հայաստանի հավաքականը եւս մրցեց անգլիացիների հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով: Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, ոչ ոքի խաղացին Էլինա Դանիելյանն ու Մարիա Կուրսովան: Հայաստանի հավաքականը վաստակել է 5 միավոր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.