02:02 15 նոյեմբերի, 2015Մանչեսթերի «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում նոյեմբերի 14-ին բարեգործական խաղ է անցկացվել «Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքական» ու «Աշխարհի հավաքական» թիմերի միջեւ: Հանդիպումը կազմակերպել էր Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Դեւիդ Բեքհեմի հիմնադրամը, իսկ ամբողջ հասույթը կտրամադրվի անապահով երեխաների օգնությանը, գրում է BBC-ն:
Մոտ 75 հազար երկրպագուների ներկայությամբ անցած խաղում «Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքականը» հաղթել է 3:1 հաշվով: Բրիտանացիներից դուբլի հեղինակ է դարձել Մայքլ Օուենը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Պոլ Սքոուլզը: «Աշխարհի հավաքականի» գոլը խփել է Դուայթ Յորքը:
Ընդ որում՝ Դեւիդ Բեքհեմին խաղի ժամանակ փոխարինել է նրա որդի Բրուքլին Բեքհեմը:
«Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքականի» մարզիչն էր Ալեքս Ֆերգյուսոնը, իսկ ու «Աշխարհի հավաքականը» գլխավորում էր Կարլո Անչելոտին:
Ֆրանսիացիներ Զինեդին Զիդանն ու Պատրիս Էվրան նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ողբերգական ահաբեկչության հետեւանքով չէին ժամանել հանդիպմանը:
«Անգլիայի եւ Իռլանդիայի հավաքականի» մեկնարկային կազմը. Ջեյմս, Կարագեր, Թերի, Քեմբել, Ֆիլ Նեւիլ, Բեքհեմ, Բաթ, Ֆլետչեր, Գիգզ, Սքոուլզ, Կրաուչ:
Փոխարինողներ. Սիմեն, Է. Քոուլ, Սինքլեր, Մակալիստեր, Սմիթ, Օուեն:
«Աշխարհի հավաքականի» մեկնարկային կազմը. Վան դեր Սար, Կաֆու, Կոուտու, Սիլվեստր, Ֆիգու, Զեեդորֆ, Պիրես, Պակ, Ռոնալդինյո, Կլյույվերտ, Սուլշեր:
Փոխարինողներ: Վան դեր Գոուվ, Հիերո, Դոնովան, Յորք:
Ֆոտո՝ Daily Mail







































The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.