Անգլիա - Ֆրանսիա խաղը չի հետաձգվի

19:09   14 նոյեմբերի, 2015

Ֆուտբոլի Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականների միջեւ նոյեմբերի 17-ին կայանալիք ընկերական խաղը չի հետաձգվի: Նման որոշում է կայացրել Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՖՖՖ-ն անգլիացիների դեմ խաղ հետաձգելու տարբերակը քնարկում էր նոյեմբերի 13-ին Փարիզում տեղի ունեցած ողբերգության պատճառով: Երկրում հետաձգվել են մի շարք մարզական իրադարձություններ:

Անգլիա – Ֆրանսիա խաղը անցկացվելու է Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին «Ստադ դը Ֆրանսում» տեղի ունեցած Ֆրանսիա - Գերմանիա (2:0) ընկերական հանդիպման ժամանակ ստադիոնի մոտ տեղի է ունեցել երեք պայթյուն, որոնցից երկուսը կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Միաժամանակ Ֆրանսիայի մայրաքաղաքում կատարվել է ահաբեկչական վեց գործողություն: Զոհվել է 123 մարդ, իսկ շատերը ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում: 60 տարում առաջին անգամ Ֆրանսիայում հայտարարվել է արտակարգ դրություն, փակվել են սահմանները:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.