ԵԱ-2015. Լեւոն Արոնյանը մեկնարկեց հաղթանակով

22:28   13 նոյեմբերի, 2015

Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում:

6-րդ վարկանիշային համարն ունեցող Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցում է 24-րդ վարկանիշն ունեցող Իսլանդիայի թիմի հետ: Լեւոն Արոնյանը (2781) սպիտակներով առավելության հասավ գրոսմայստեր Հանես Ստեֆանսոնի (2602) նկատմամբ:

Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտիաները դեռ չեն ավարտել:

Եվրոպայի առաջնություն, առաջին տուր

Հայաստան (6) - Իսլանդիա (24)

Թուրքիա (19) - Ռուսաստան (1)

Ուկրաինա (2) - Ռումինիա (20)

Սլովենիա (21) - Ադրբեջան (3)

Ֆրանսիա (4) - Շվեդիա (22)

Իտալիա (23) - Անգլիա (5)

Մոլդովա (25) - Հունգարիա (7)

Լեհաստան (8) - Ավստրիա (26)

Կանանց Հայաստանի հավաքականն առաջին տուրում մրցում Լատվիայի թիմի հետ:

Եվրոպայի առաջնություն, կանանց մրցաշար, առաջին տուր

Հայաստան (6) - Լատվիա (21)

Չեխիա (16) - Վրաստան (1)

Ռուսաստան (2) - Հունաստան (17)

Անգլիա (18) - Ուկրաինա (3)

Լեհաստան (4) - Ավստրիա (19)

Սլովենիա (20) - Ֆրանսիա (5)

Չեռնոգորիա (22) - Գերմանիա (7)

Ռումինիա (8) - Նորվեգիա (23)



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.