19:43 9 նոյեմբերի, 2015Շարունակվում է ձեւավորվել ֆուտբոլի Արեւմտյան Հայաստանի հավաքականը, որի 5-րդ խաղացողն է դարձել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը: Նա ֆրանսիական «Մարսելի» սան է, վերջերս խզել է պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ, հաղորդում է Արեւմտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հավաքականը համալրել էին Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլեւեի» հարձակվող Լեւոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.