ՖԻՖԱ. Հայաստանի հսկայական անկումն ու Բելգիայի պատմական առաջընթացը

13:22   5 նոյեմբերի, 2015

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է 36 աստիճան եւ հայտնվել 127-րդ տեղում: Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի թիմն ընկերական խաղում 0:4 հաշվով պարտվել էր ֆրանսիացիներին եւ Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում 3 անպատասխան գոլ էր բաց թողել Ալբանիայի հավաքականից: Վերջին 5 տարիներին սա Հայաստանի հավաքականի վատագույն ցուցանիշն է:

Պատմության մեջ առաջին անգամ Բելգիայի հավաքականը գլխավորել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակը: Աշխարհի չեմպիոն Գերմանիան պահպանել է երկրորդ տեղը, իսկ արգենտինացիները նահանջել է երրորդ տեղ: Լավագույն տասնյակում են նաեւ՝ Պորտուգալիան, Չիլին, Իսպանիան, Կոլումբիան, Բրազիլիան, Անգլիան ու Ավստրիան:

Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Ռումինիան 14-րդն է, Դանիան՝ 35-րդը, Լեհաստանը՝ 38-րդը, Չեռնոգորիան՝ 78-րդը, իսկ Ղազախստան՝ 131-ը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հաղթանակ չի տարել նախորդ 13-րդ խաղերում՝ թարմացնելով սեփական հակառեկորդը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։