Անգլիական լիգայի գավաթ. «Չելսին» պարտվեց 11 մետրանոցներով եւ լքեց պայքարը

02:28   28 հոկտեմբերի, 2015

Լոնդոնի «Չելսին» նույնպես չհաղթահարեց ֆուտբոլի Անգլիական լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արգելքը:

Անգլիայի չեմպիոնը հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց «Սթոք Սիթիին», որն իռլանդացի հարձակվող Ջոնաթան Ուոլտերսի անկրկնելի գոլի շնորհիվ մինչեւ հիմնական ժամանակի վերջին րոպեն առջեւում էր հաշվի մեջ, բայց փոխարինման դուրս եկած Լոիկ Ռեմին Ժոզե Մոուրինյոյի թիմին փրկեց պարտությունից՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «Սթոք Սիթիի» ֆուտբոլիստները՝ 5:4: Լոնդոնցիներից ճակատագրական վրիպումը վերջին 11 մետրանոցի ժամանակ թույլ տվեց բելգիացի հարձակվող Էդեն Ազարը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալը» նույնպես լքել էր պայքարը՝ 0:3 հաշվով պարտվելով Չեմպիոնշիփի ներկայացուցիչ «Շեֆիլդ Ուենսդեյին»: Անգլիական լիգայի գավաթի 1/4 եզրափակիչի զույգերը որոշվելու են վիճակահանությամբ:

Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Սթոք Սիթի» - «Չելսի»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 5:4)

Ջոնաթան Ուոլտերս, 52 - Լոիկ Ռեմի, 90

Հեռացում՝ Ֆիլ Բարդսլի, 93 («Սթոք Սիթի») 

«Հալ Սիթի» - «Լեսթեր»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 5:4)

Աբել Հերնանդես, 105 – Ռիյադ Մահրեզ, 98

«Էվերտոն» - «Նորվիչ»՝ 1:1 (11 մետրանոցներով՝ 4:3)

Լեոն Օսման, 68 – Սեբաստիան Բասոնգ, 51

«Շեֆիլդ Ուենսդեյ» - «Արսենալ»՝ 3:0

Ռոս Ուելաս, 27, Լուկաս Ջոաո, 40, Սեմ Հաչինսոն, 52



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.